Հարգելի գործընկեր,
Շնորհակալ ենք Ձեզ մեզ վստահելու համար: «Էս Դի Էմ» ՍՊԸ-ն  հանդիսանում է Շվեդական «Էսսիթի» և Ուկրաինական «Բիոսֆերա» ընկերության  հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչը:

Մենք զբաղվում ենք հիգիենիկ պարագաների, ինչպես նաև տնտեսական ապրանքների ներմուծմամբ և մեծածախ վաճառքով: Հպարտորեն կարող ենք փաստել, որ ընկերությունը զբաղեցնում է իր ուրույն տեղը այժմյան շուկայում:  Մշտապես հետևելով հայաստանյան շուկայի զարգացմանը, մենք հավատարիմ ենք մնում մեր հաճախերդներին:

Մենք հանդիսանում ենք Ձեզ առավել հայտնի հետևյալ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

  • Libero-մանկական տակդիրներ, վարտիքներ
  • Tena-մեծահասակի տակդիրներ,սավաններ, վարտիքներ
  • Zewa-զուգարանի թուղթ, անձեռոցիկ
  • Libresse-կանացի հիգիենիկ միջադիրներ
  • Tork-Պրոֆեսիոնալ օգտագործման համար նախատեսված թղթե սրբիչի, զուգարանի թղթի, օդազերծիչի, հեղուկ օճառի, զուգարանակոնքի թղթի դիսպենսերներ, իրենց համար նախատեսված լիցքավորող պարագաներով, ինչպես նաև սավաններ (հիվանդանոցներում օգտագործելու համար), աղբաման, անձեռոցիկ
  • Freken Bok - տնտեսական պարագաներ տան համար (լատեքսային ձեռնոցներ, աղբի տոպրակներ, անձեռոցիկներ, ապակիների,կահույքի, հատակի մաքրման համար նախատեսված լաթեր, խոհանոցային սպունգ),
  • Novita, Lady Cotton - հիգիենիկ պարագաներ (բամբակե սկավառակ, ականջի փայտիկներ, կոսմետիկ թաց անձեռոցիկներ)
  • Smile, Fresh Berry, SuperFresh - մանկական, և ամենօրյա օգտագործման  թաց անձեռոցիկներ,)

Ընկերությունն ունի ավելի քան 45 աշխատակից Երևանում,մարզերում և ԼՂՀ-ում:
Համագործակցում ենք գրեթե  բոլոր ցանցային և ոչ ցանցային  սուպերմարկետների, դեղատների և խանութների հետ:
Ուրախ կլինենք Ձեզ ներկայացնել տեսականին մեր կայքում: Շնորհակալություն մեր կայք այցելելու համար: